211652_close_icon
views-count1699 դիտում article-date 10:39 17-12-2014

Սաակաշվիլիին հրավիրել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման արարողությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 18-ին հրավիրվել է Ստրասբուրգ, որտեղ Եվրախորհրդարանում տեղի է ունենալու է Եվրամիությանը Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման հարցով քվեարկություն կանցկացվի: Վրացական կողմը նշում է, որ փաստաթղթի ստորագրումը չափազանց կարևոր է Վրաստանի ժողովրդի համար, որն ավելի կմոտեցնի իրենց Եվրոպային: Սաակաշվիլիին Եվրախորհրդարան է հրավիրել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ որպես հյուրի: Բացի փաստաթղթի վավերացումից, Եվրախորհրդարանը նաև հատուկ բանաձև կընդունի Վրաստանի վերաբերյալ, այդ թվում՝ օկուպացված տարածքների: Վրաստանից արարողությանը ներկա չեն լինի ոչ Վրաստանի նախագահը, ոչ վարչապետը և ոչ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյա:

Նմանատիպ նյութեր