3426 դիտում
11:02 22-12-2020
Հայտնաբերվել եւս 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ․ NEWS.am
Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, [url=https://news.am/arm/news/620229.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի եւ Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով երեկ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյաններն են: Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են:
Նմանատիպ նյութեր
3635 դիտում
10:21 27-01-2021
Ֆիզուլի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն.ԱԻՊԾ
1383 դիտում
10:18 25-12-2020
Հայտնաբերվել ևս 4 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ․ NEWS.am
8960 դիտում
15:49 30-12-2020
Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ․ NEWS.am
Այս բաժնից
844 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
757 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը