8963 դիտում
15:49 30-12-2020
Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ․ NEWS.am
Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին, [url=https://news.am/arm/news/621679.html?fbclid=IwAR064FIHSFwpY2d1Q5ZBOvrskbwi5m9dyThG7yDvHfv3MDoq75S4_QgIWoA]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Առաջիկա օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,- հավելեց Հունան Թադեւոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։
Նմանատիպ նյութեր
3426 դիտում
11:02 22-12-2020
Հայտնաբերվել եւս 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ․ NEWS.am
1383 դիտում
10:18 25-12-2020
Հայտնաբերվել ևս 4 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ․ NEWS.am
Այս բաժնից
844 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
757 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը