211652_close_icon
views-count3569 դիտում article-date 13:48 22-12-2020

Ով կմտածեր, որ Հայաստանում պիտի գա իշխանություն, որի երազանքը պետք է լինի Հայաստանն Ադրբեջանի գաղութ դարձնելը․ այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան․ Ռազմիկ Դավոյան

Ես չեմ ողջունել այս իշխանությունների իշխանության գալը, դա աղետ էր։ Այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/Razmik-davoyan/3478599?fbclid=IwAR1YApMo3cGlc5WfGooC_-5eW6JqcERa0kSmoMq-hpGTKdve2Jzwj3MJAFo]Tert.am[/url]-ը։ Նա նշեց՝ ով կմտածեր, որ գալու է իշխանություն, որ ժողովրդի սերը, նվիրումը ոտնատակ տալով՝ կդավաճաներ Արցախին․ «Ես որևէ ժողովրդի նկատմամբ ատելություն չունեմ, ես ատելություն ունեմ ոճրագործ իշխանությունների հանդեպ։ Ով կմտածեր, որ Հայաստանում պիտի գա իշխանություն, որի երազանքը պետք է լինի Հայաստանը դարձնել Ադրբեջանի գաղութ և դրա միջոցով՝ դարձնել նաև Թուրքիայի գաղութ։ Պետք է հեռանան ամբողջ վարչակազմով․ ո՛չ նրանց ներկայությանը»,-ասաց նա։ Դավոյանի խոսքով՝ Հայաստանի փրկության շարժման համար ամբողջ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․ «Բարձրացեք ոտքի, դուք ծնկի գալու ժողովուրդ չեք։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենսագրությունն անստվեր է, ոչ մեկը նրա կենսագրության մեջ բիծ չի կարող գտնել, բայց նշանակալից պետական գործեր կարող են գտնել, ինչքան ցանկանան»,- հայտարարեց նա՝ նշելով, թե Մանուկյանը մենակ չէ, զորավոր խումբ է կանգնած թիկունքին։ Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Նմանատիպ նյութեր