1017 դիտում
15:38 01-10-2020
Մեր տեսակին հաղթել չի լինի, մենք Հայկի ու Արամի սերունդներն ենք, իսկ թշնամին մարդկային նկարագիր չունի և անգամ սեփական զինվորների դիակներն է անարգում. Ռազմիկ Դավոյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր տեսակին հաղթել չի լինի, մեր տեսակն իր գենետիկ ժառանգական հիշողությունը չի կորցրել, այն Հայկ Նահապետի ու Արամ Աշխարհակալի սերունդն է. և՛ Առաջին արցախյան պատերազմում, և՛ այսօր մեր տղաներով հուզված ու խանդավառ են, երկու թոռներս էլ հիմա մարտադաշտում են, ինչպես որդիս՝ առաջին պատերազմում: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/01/Davoyan/3411189?fbclid=IwAR2_wsblTjAHmlWwqfZg15u-7lE7oVqUKe1HlFKKBqLJ6bbVNG8PVwENxSs]Tert.am[/url]-ը։
«Մեր զինվորներից ամեն մեկը մեր էպոսի զավակ է: Մենք պատերազմում ենք Նեռի դեմ, մեր թշնամին նզովված է, նրանք Բելի ժառանգներն են: Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր է, մենք պայքարում ենք մոջահեդների դեմ:
Թուրքիան փորձում է իրագործել իր պանթուրքական գաղափարները, բայց նրա միջազգային կշռին շատ պետք չէ հավատալ: Եթե թուրքը փորձի ոտքն Արաքսից այս կողմ դնել, իրենց համար հետևանքներն անխուսափելի են»,- ասել է բանաստեղծը:
Ըստ Դավոյանի՝ թշնամին մարդկային նկարագիր չունի, քանի որ անարգում է անգամ սեփական զինվորների մարմինները, չի հավաքում և տեղափոխում դրանք. «Ի՞նչ Ադրբեջան, ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են հավաքել, կցմցել նրանց: Կոշկակարի որդի Ստալինը տարբեր տեղերից երկրամասեր էր կտրում-կպցնում իրար, նա մեծ ողբերգություններ արեց իր մկրատով, դրանցից մեկն էլ մեր դռանն է չոքել»:
Մտավորականի կարծիքով՝ թշնամու հարցում մեր բախտը չի բերել, քանի որ նրանք մարդկային և ռազմական գիտության կանոններին չեն ենթարկվում. «Մեզ Սփյուռքից գործուն աջակցություն, պատրաստակամություն է պետք: Այն, ինչը մեր զինվորը գենետիկորեն ժառանգել է, կազմելու է հայ ժողովրդի պետականության հիմքն ու շաղախը:
Մենք այս պատերազմը պետք է ավարտենք հաղթանակով: Երկուսուկես տասնամյակ փորձել են հարցը դիվանագիտորեն լուծել, բայց Թուրքիայի դրդմամբ թշնամին չուզեց, որ այդ օջախը հանգչի»:
Ռազմիկ Դավոյանի պնդմամբ՝ Էրդողանի և Ալիևի հետ հայ ժողովուրդը բանակցելու որևէ բան չունի. «Կարևորը մեր զինվորն է, նրանք բերդեր են, խրամատում քայլելու պահին անգամ նրանք անպարտելի են:
Բոլորիս միտքն այնտեղ է, և ովքեր մեզ թերագնահատել են, հիմա պիտի գլուխները կախ ման գան: Մենք պետք է արժևորենք մեր տղաներին և նրանց ձեռքբերումը, այնպես վերադասավորենք մեր կյանքը, պետության գնացքը, որ բանակը լինի առաջատար: Այն մեր ժողովրդի ապահովության պարիսպն է: Մենք չպետք է նույն պատմական սխալները թույլ տանք»:
Բանաստեղծի պնդմամբ՝ բոլորս ռազմադաշտից սպասում ենք միայն հաղթական լուրերի, զուգահեռաբար՝ հետևում նաև միջազգային արձագանքներին: «Ռուսաստանը, Իրանը և Ֆրանսիան Թուրքիայի դեմ են խոսում, մեր հին բնական դաշնակիցներից է, օրինակ, Հունաստանը: Թուրքիան նահանջելու է, Ադրբեջանը կհրաժարվի Թուրքիայի հպատակությունից»,- ասել է Դավոյանը՝ հավելելով. «Մեր զինուժի հանդեպ շատ հուսավառ եմ, նրանք հաղթական պատերազմից գալով՝ նույնիսկ հատուցում չեն պահանջելու: Երանի թե մեր այս միաբանությունը լիներ նաև խաղաղ ժամանակներում, դա հրաշալի կլիներ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
691 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
970 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ