211652_close_icon

Վիճակն օրհասական է, քանի դեռ ամեն բան մսխված չէ, պարոն Փաշինյան, հրաժարական տվեք. Արմեն Էլբակյան

views-count4344 դիտում article-date 21:11 22-12-2020
Քանի դեռ ամեն բան մսխված չէ, կառավարությունը պետք է հրաժարական տա, պարոն Փաշինյան հրաժարական տվեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: «Պատմությունը ավարտված թատերախաղ չէ, անավարտ ճակատամարտ է մահվան հետ, այս գոտեմարտում, երբ վիճակն օրհասական է, հանուն մեր զավակների, հանուն վաղվա օրվա, հանուն մեր տեսակի և Հայրենիքի, քանի դեռ ամեն բան մսխված չէ կառավարությունը պետք է հրաժարական տա, պարոն Փաշինյան հրաժարական տվեք»,- գրել է Էլբակյանը:

Նմանատիպ նյութեր