211652_close_icon
views-count2523 դիտում article-date 12:24 03-06-2020

Պարոն Փաշինյան, մի վտանգեք մեզ` հրաժարական տվեք և հեռացեք. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը լույսի արագության նման նկարներ,տեսաերիզներ էր տարածում:Նա այս կերպ ամեն ինչ արեց,որպեսզի ապացուցի,որ ինքն ու իր ապիկար թիմը մեղավոր չեն վարակի տարածման համար և ողջ պատասխանատվությունը կրկին գլորեց շարքային քաղաքացու վրա: Այսօրվա իր լայվում պարզ դարձավ,որ նա մատնվել է անորոշության և չգիտի թե ինչպես կարելի է մեղմել վարակի տարածումը և ըստ իրեն ելքը դա`նկարների ու վիդեոների տարածումն է:Նա անգամ չգիտի թե ինչ կարելի է անել,որպեսզի օգտագործի ուժային կառույցները սա ապացույցն է,որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի պատկերացում պահի լրջությունն ու երկրում ստեղծված իրավիճակը,և անորոշության մեջ հայտնված չգիտի թե ոնց պետք է դուրս հանի մեզ այս ճահճից: Պարոն Փաշինյանը մի վտանգեք մեզ` հրաժարական տվեք և հեռացեք, քանի որ դուք ինքներդ եք պնդում,որ այլ տարբերակ չունեք այս վարակը հաղթահարելու հարցում:Իսկ ձեր չգնալով դուք հաստատում եք,որ դուք իշխանությունն ավելի եք գերադասում քան պետության ու ժողովրդի անվտանգությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր