211652_close_icon
views-count1340 դիտում article-date 09:55 23-12-2020

Քանի անձ է մեկնել և վերադարձել Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղևոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղևոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղևորների թիվը պակասել է: Երկու օդանավակայաններով մեկնող և ժամանող ուղևորների թվի նվազումը որոշ փորձագետներ պայմանավորում են կորոնավիրուսի հետ: Ի դեպ, մասնագետները հույսեր ունեն, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և ոտքի կկանգնեցնեն ոլորտը։ Իսկ որոշ տուրօպերատորներ կանխատեսում են, որ մինչև 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Եթե իրանական շուկան ակտիվանա, ապա Հայաստանը մարտ ամսից կկարողանա զբոսաշրջիկների հոսք ունենալ հարևան երկրից։ Հայաստանյան տուրօպերատորները հույս ունեն, որ գոնե տոնական օրերին Հայաստանում զբոսաշրջիկների հոսք կգրանցվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր