2927 դիտում
23:12 23-12-2020
Գորիսի քաղաքապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
[url=https://news.am/arm/news/620587.html]news.am[/url]-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի այսօր՝ դեկետմբերի 23-ինԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը հետաձգվել է։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ նիստը կկայանա ժամը 22։00-ին։
«Քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին նյութերը նոր էինք ստացել, դատարանը մինչեւ ժամը 22։00-ն պաշտպանական կողմին ժամանակ տվեց, որպեսզի ծանոթանանք ներկայացված նյութերի հետ, առարկություններ ներկայացնելու եւ պաշտպանությունը կազմակերպելու համար»,- նշեց նա։
Պաշտպանը հավելեց, որ փաստաթղթերը մոտ 300 էջ են։
Հիշեցնենք, որ որոշում է կայացվել Գորիսի քաղաքապետին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
17:00 12-08-2023
Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան