211652_close_icon
views-count1105 դիտում article-date 17:00 12-08-2023

Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց

Դատարան ներկայացված միջնորդությունը հասցեագրված էր ոչ թե հակակոռուպցիոն դատարանին, այլ Երեւանի դատարանին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, այժմ կալանավորված Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

«Մենք դատավորից պահանջեցինք թողնել առանց քննության, քանի որ իրեն չի հասցեագրված, ինչին մեր հարգարժան դատավորն ասաց, որ դա տեխնիկական վրիպակ է, նման իրավիճակ չկա, նման կարգավորում չկա, մենք այս հարցի վերաբերալ անպայման կդիմենք պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի: Դատավորը վարույթ է ընդունել մի միջնորդություն, որն իրեն չի հասցեագրված:

Երկրորդը՝ բացարկ ենք ներկայացրել դատավորին՝ հաշվի առնելով այն, որ դատավորի հայրը եւ եղբայրը Մարտի 1-ի հետ կապված ենթարկվել են քաղաքական հալածանքների, հիմա ստացվում է, որ դու ինքդ ես նախկին իշխանության ներկայացուցչին հալածանքի ենթարկում, ինչը ինքը չընդունեց, ասաց, որ Աշոտյանը չի եղել ոչ քննիչ, ոչ դատախազ, ոչ էլ դատավոր: Այսպիսի մի քաոսի առաջ ենք կանգնել»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ Արմեն Աշոտյանը պետք է ծանոթանա գործի ծավալուն նյութերին, հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի օրը՝ 12:30-ին:

Նմանատիպ նյութեր