211652_close_icon
views-count1542 դիտում article-date 23:26 23-12-2020

Վաղ առավոտից շրջայցեր են կատարվել ՀՀ մարզեր և վերահսկվել ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ճանապարհների շահագործման վերահսկման պատասխանատուներն այսօր վաղ առավոտից շրջայցեր են կատարել հանրապետության տարբեր տարածաշրջաններում՝ հետևելով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներին։ Տեղում ցուցումներ են տրվել ճանապարհները սպասարկող կազմակերպություններին, և վերացվել են թերությունները։ Հարգելի՛ վարորդներ, «Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է վթարներից, պատահարներից, խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։ [b]«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր