211652_close_icon
views-count1673 դիտում article-date 14:51 24-12-2020

Շուռնուխ համայնքի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին․ համայնքապետ․ Tert.am

«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/24/Shurnukh/3480869]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: «Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,- ասաց նա և նշեց, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ: «Մինչ այդ բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: Գուցե էլի հայկական են, ընտիր կառավարություն է, կարող է մի հատ այնպիսի դիվանագիտություն դրսևորել, որ թուրքը «մանթրաշից մեռնի»»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունից իրենց ոչինչ չեն ասել, իրենք սահմանապահ են և իրավունք չունեն հեռանալ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, նա նշեց, որ չի լսել վարչապետի հայտարարությունը: «Վերջին ասողը ինքն է, և քանի դեռ ինքն է, անորոշ է լինելու: Հանած զորքը, որ տարան, մեզ անտեր թողեցին, կարող են գալ, մեզ փրկել»,- ասաց նա և նշեց, որ այդ տան բնակիչները անելանելի վիճակում են:

Նմանատիպ նյութեր