211652_close_icon
views-count1853 դիտում article-date 15:04 24-12-2020

Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների և օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում նա երդվել է Սահմանադրության վրա։ Միջոցառման հեռարձակումը վարել է [url=http://www.trm.md/en/moldova-1-promo/urmareste-joi-in-direct-pe-moldova-1-ceremonia-de-investire-a-maiei-sandu-in-functia-de-presedinte]Moldova 1[/url] հեռուստաալիքը։ «Երդվում եմ Մոլդովայի Հանրապետության բարգավաճման համար ներդնել իմ բոլոր ուժերն ու ունակությունները, պահպանել երկրի Սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»,- երդման տեքստն ընթերցել է Սանդուն: Սանդուն նաև կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ առանց ժամանակավոր կառավարության ձևավորման։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ հնարավորությունն են, որ կարող են մաքրել օրենսդիր մարմինը և դուրս գալ փակուղուց։ Գործող խորհրդարանում չկա 51 պատգամավոր, որոնք կաջակցեն ժողովրդական կառավարությանը։ Այլ տարբերակներ չկան»,- ավելի ուշ ասել է Սանդուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր