849 դիտում
21:00 24-12-2020
Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել
ՀՀ Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,- գրել է Բադասյանը:
Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում կլինեն սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի ցածր հանրության վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։
«ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
Նմանատիպ նյութեր
3077 դիտում
16:22 26-09-2016
Հայաստանի մաքսային ծառայությունը ներմուծողի հետ շփումը նվազեցնող համակարգ է մշակել
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր