1991 դիտում
11:39 25-12-2020
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների հետ անվտանգության միջոցառումներ են անցկացրել.
Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Խաղաղապահները դպրոցականներին պատմել են ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և նրբությունների մասին: Բացի այդ, ռուս խաղաղապահներն աշակերտների հետ պարապմունք են անցկացրել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջներին հետևելու ուղղությամբ:
Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին: Մասնագետները նաև ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև ական որոնող և այլ սարքեր:
Պարապմունքներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչ և դպրոցականների ծնողներ:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
20:57 02-05-2024
Երևանի դպրոցներից մեկում աշակերտների նկատմամբ բռնություն կիրառած ուսուցիչը ազատվել է աշխատանքից․ Հայկ Կոստանյան
2399 դիտում
18:41 12-12-2020
Ռուս խաղաղապահները Մարտակերտի դպրոցում դաս են անցկացրել. News.am
Այս բաժնից
1291 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1150 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1138 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո