1013 դիտում
13:36 26-12-2020
ԼՂ-ում անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ դիտակետերի սանիտարական հրահանգիչների մասնակցությամբ
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բազայում անց են կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դիտակետերի շուրջ 30 սանիտարական հրահանգիչ գործնականում մշակել է տարբեր առաջադրանքներ` արյունահոսությունների դադարեցում, վերքերի եւ կոտրվածքների ժամանակ վիրակապում, ինչպես նաև արտակարգ վերակենդանացման օգնության ցուցաբերման կարգը: Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողություններ։ Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անց են կացվում կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
828 դիտում
19:36 10-05-2019
Անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ
Այս բաժնից
1294 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1150 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1141 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո