211652_close_icon
views-count1184 դիտում article-date 17:18 26-12-2020

ՌԴ ԱԳՆ-ն ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով

Ռուսաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը Թվիթերի իր էջում պատասխանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանի սուրբծննդնյան նամակին՝ ուղղված Սանտա Կլաուսին։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/31020288.html]«Ազատությունը»[/url]։ Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր Սալլիվանի ձեռագիր նամակի լուսանկարը։ Նամակում դիվանագետը խոստովանում է, որ անցնող տարում «իրեն շատ լավ է դրսևորել, դիմակ է կրել, պահպանել է սոցիալական հեռավորություն» և Սանտայից խնդրում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հոկեյի մական և վազքի համար նախատեսված կոշիկ։ «Հարգելի դեսպան, Սանտան արդեն իրականացրե՞լ է ձեր երազանքը պատվաստանյութի մասին։ Եթե ոչ, մեր Ձմեռ պապիկը նվեր ունի ձեզ համար»,- այդ մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության թվիթերյան գրառման մեջ։ Գերատեսչությունը դրանում դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով, որը թույլատրվում է նաև 60-ից բարձր տարիքային խմբի մարդկանց։

Նմանատիպ նյութեր