1360 դիտում
10:40 28-12-2020
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մերժել է ՌԴ ԱԳՆ-ի՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու առաջարկը
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը շնորհակալ է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանում մշակված «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու առաջարկի համար, սակայն չի ընդունի այն։ Այս մասին [url=https://twitter.com/USEmbRuPress/status/1343176932159090689]Twitter[/url]-ում գրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ռեբեկա Ռոսը։
«Դեսպան Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին շնորհակալություն է հայտնում պատվաստվելու առաջարկի համար, սակայն չէր ցանկանա օգտագործել «Սպուտնիկ V»-ի՝ Ռուսաստանի քաղաքացու համար նախատեսված դեղաչափը։ Մենք ուրախ ենք, որ ամերիկյան երկու պատվաստանյութերն այժմ հաստատվել են և օգնում են մարդկանց պայքարել COVID-19-ի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,- գրել է Ռոսը:
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
15:14 19-02-2021
ՌԴ ԱԳՆ-ն բոլոր արտասահմանյան դիվանագետներին հրավիրել է պատվաստվելու «Սպուտնիկ V»-ով. ԱՄՆ դեսպանը մերժել է
1181 դիտում
17:18 26-12-2020
ՌԴ ԱԳՆ-ն ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով
Այս բաժնից
1180 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1000 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
991 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո