3209 դիտում
18:10 27-12-2020
Գեղամ Նազարյան. Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Երեք ամիս է գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել:
Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից չորս շաբաթ առաջ ՀԱՊԿ-ից ամենաբարձր մակարդակով զգուշացրել են պատերազմի մասին, ավելին, հուշել, թե ինչ պետք է անել աղետից խուսափելու համար:
Զգուշացրել են, իսկ Նիկոլը փաստորեն ոչ միայն չի լսել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսյան հորդորները, այլեւ արհամարհել է Ստանիսլավ Զասի նամակը: Արձանագրենք. նիկոլն ինչ-ինչ պատճառներով ընտրել է պատերազմը:
Լինենք ավելի անկեղծ, նիկոլն ընտրեց մեր երեխաներին սպանելու տարբերակը, ընտրեց մեր երեխաներին հաշմանդամ դարձնելու, գերի հանձնելու, Շուշին ադրբեջանցիներին հանձնելու տարբերակը:
Նիկոլ, ինչպե՞ս ես հանգիստ քնում կամ քայլում, խոսում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս նամակի հրապարակումից հետո դու պետք է մտնեիր ԱԱԾ ու խնդրեիր, որ քեզ ձերբակալեն: Դու դա դեռ չես արել, բայց պետք է անես: Դու այլ տարբերակ չունես:
Հիմա արդեն բոլորի համար պարզ է. դու կարող էիր կանխել պատերազմը, դու կարող էիր փրկել առնվազն հինգ հազար մարդու կյանք, կարող էիր տասը հազարին հաշմանդամ չդարձնել, կարող էիր չհանձնել Հադրութն ու Շուշին, Բերձորն ու Քարվաճառը:
Դու տեսե՞լ ես ծանր վիրավորում ստացած, բայց հրաշքով փրկված 18 տարեկան տղաների աչքերը, դեմքի արտահայտությունը: Չես տեսել, չես կարող տեսնել: Եթե կարողանայիր տեսնել, դու ինքդ կխնդրեիր, որ քեզ ձերբակալեն, կալանավորեն:
Գիշերը հնարավոր չէ քնել, դեռ երկար չենք քնելու, բայց ինչպես իմ լավ ընկերը, նրա նման շատերն են հորդորում՝ հանուն մեր որդիների պետք է պինդ մնալ, որ հանուն մեր որդիների դեռ շատ գործ կա անելու:
Պինդ ենք լինելու: Հաստատ ամուր ենք լինելու: Ու ես հիմա հայտնում եմ, որ կարեւոր որոշում եմ կայացրել, որի մասին կհայտարարեմ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից