3722 դիտում
19:45 27-12-2020
Էդգար Էլբակյան. Այսօր Դադիվանքում ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական հարսանիք է տեղի ունեցել
Միջազգայնագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Դադիվանքում ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական հարսանիք է տեղի ունեցել։ Նորապսակների համար ուրախ եմ և շնորհավորում եմ, իսկ ազգի համար տխրում եմ։ Կապիտուլյացիայի արդյունքում հայկական հարցի արցախյան բաժինը կրկին վերածվեց «հայկական օջախի», «ազգամիջյան համերաշխության» և նմանատիպ այլ բաների առարկայի՝ կորցնելով իր ազգային-քաղաքական բարձրագույն իմաստը, այն է՝ հայոց հողի վրա հայկական պետական տիտղոսի առկայությունը։
Ռուսներին բնավ չեմ մեղադրում, մենք ենք ընտրել ու կերտել այս պարտությունը, որ Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի։
Հիմա կարևորը սա ֆիքսելն ու հասկանալն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN