211652_close_icon
views-count16901 դիտում article-date 22:03 27-12-2020

Միքայել Մինասյան. Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ապուշ է. միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում

Շարունակում եմ պնդել՝ ՀԱՊԿ-ում մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու նախատեսված եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ արձագանքելով 2020թ. սեպտեմբերի 1-ին Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հասցեագրած նամակի հրապարակման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանմանը: «ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։ Առաջին. պարզվեց՝ Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։ Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։ Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է, քանի որ միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում: Շարունակում եմ պնդել, որ ՀԱՊԿ հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում խաղարկվել է մի իրավիճակ, որում մեկին մեկ մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու այդ սցենարի պարագայում նախտեսված է եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Ավելին` փաստաթղթերի փաթեթում ներառված են նաև օգնության դիմելու հայտերի ձևաթղթերը: Հ.Գ. պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ: Հ.Գ. Գ. Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել: Վստահ եմ՝ գիտի, և իրեն մեկ է։ Իրենց տեսակն է դա՝ անուղեղ ու անհայրենիք»,- գրել է Մինասյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր