1451 դիտում
09:24 28-12-2020
Գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ համաձայնություն է ձեռքբերվել Իրանի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Իրան կատարած այցի շրջանակում փոխնախարար Վարդանյանին ընդունել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն են ձեռքբերել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
20:32 01-11-2022
Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցը
3501 դիտում
16:03 27-11-2015
ՀՀ գյուղնախարարը «Սպայկա» ՍՊԸ տնօրենի հետ քննարկել է արտահանման ծավալների ավելացման հարցը
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ