211652_close_icon
views-count1812 դիտում article-date 14:01 28-12-2020

Երեքշաբթի Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կկնքենք. Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար

Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի` դեկտեմբերի 29-ին Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրելու: Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet պարբերականը: Նշվում է, որ ստորագրվելիք համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի համար առաջին առևտրային համաձայնագիրն է լինելու ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրից հետո: Երկու երկրների կողմից ստորագրվելիք համաձայնագիրը կպահպանի Անկարայի և Լոնդոնի միջև առկա առևտրային պայմանները, սակայն երկկողմանի առևտուրը կազատվի մաքսատուրքերից: Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հույս է հայտնել, որ շուտով երկրներին կհաջողվի առևտրի վերաբերյալ հատուկ համաձայնության հասնել: «Այս շաբաթ մենք ակնկալում ենք ստորագրել առանց տուրքի առևտրի կանոնակարգեր, և դա կաջակցի մեր առևտրային հարաբերություններին: Դա հստակություն կբերի Մեծ Բրիտանիայի արտադրական, ավտոմոբիլային և պողպատի արդյունաբերության հազարավոր աշխատատեղերի համար»,-հայտարարել է Թրասսը: «Մոտ ապագայում Թուրքիայի և Անգլիայի միջև միանգամյա պայմանագիր կկնքի, որը հստակություն կմտցնի ապագայի հարաբերություններում»,-ավելացրել է բրիտանացի նախարարը: 2019 թվականին Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը գնահատվել է 25 միլիարդ 250 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր