826 դիտում
10:43 29-12-2020
Բայդենը ռուսական կիբերհարձակումներն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է որակել
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ դեմոկրատներն ու հանրապետականները կիբերհարձակումներին հակազդելու հարցում միասին կաշխատեն, գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10372571?fbclid=IwAR3wYZmh7laqrXWA9yFGewJ_kQiuHo0y8gY8Xhimnxb7wz-j7pi5DBRpOSc]tass.ru[/url]-ն։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել SolarWind-ի դեմ հաքերային հարձակման մասշտաբները, վնասը։ Այս հարձակումը լուրջ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար»,- հայտարարել է նա:
Բայդենը կոչ է արել աշխատել ապագայում կիբերհարձակումների բացահայտման, դադարեցման և պատասխան արձագանքման համար կարողությունների զարգացման ուղղությամբ։
«Սա այն ոլորտն է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել։ Մենք պետք է աշխատենք երկկուսակցական հիմքի վրա՝ քաղաքացիներին վնասակար կիբերագործությունից ավելի լավ պաշտպանություն ապահովելու համար»,- նշել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը։
Նրա խոսքով՝ կառավարության, հատկապես ռազմական բյուջեի ֆինանսավորման հարցում անհրաժեշտ է ապահովել «լիակատար թափանցիկություն, որպեսզի խուսափեն ցանկացած սխալից, որոնցից կարող են փորձել օգտվել հակառակորդները»։
Շաբաթներ առաջ ԱՄՆ կիբեռանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալությունը (CISA) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարական հաստատությունները, առանցքային ենթակառուցվածքները և մասնավոր հատվածի կազմակերպությունները կիբերկհարձակումների են ենթարկվել։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիբերհարձակումների համար մեղադրել էր Ռուսաստանին։
«Մենք կարող ենք պարզ ասել, որ ռուսները ներքաշված են այդ գործողությունների մեջ»,-ասել էր Պոմպեոն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1234 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1090 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1081 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո