12598 դիտում
10:06 16-06-2021
ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է․. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է:
- Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատերազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք՝ կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3306 դիտում
18:30 24-09-2016
Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը
3790 դիտում
20:06 08-10-2016
Վիլնյուսում կկայանա համերգ` նվիրված Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2368 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»