11051 դիտում
13:55 29-12-2020
Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Հրավիրված մամուլի ասուլիսին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիրից հնչող քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է կազմում: Վարդազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականին: «Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»,- ասաց նա: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/29/Vardazaryan/3484925?fbclid=IwAR1sqyMCc9eiDBaN1cMMYaH7txrenex8AGlT_rJ4pM2qpmxmCsT9mvJhJj8]Tert.am[/url]-ը։
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի գնահատականին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի լծակներ: «Եթե վտանգված է, պետք է լինեն վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, ապա Դատախազություն, ՀՔԾ, և ինձ համար ուղղակի անընդունելի է ֆեյսբուքում հնչեցվող այն արտահայտությունները, որոնք նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ գործընթացն այն կլիներ, թե լիներ կոնկրետ գործ, կոնկրետ բողոք, եռաստիճան դատական համակարգ կամ վարույթ:
Նա նշեց, որ որպես ԲԴԽ նախագահ չի տեսնում որևէ խնդիր այն առումով, որ չունենք որևէ վարույթ որևէ դատավորի նկատմամբ, որի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներ են ծավալվում կամ մամուլում է նշվում: «Որպես քաղաքացի՝ ես էլ եմ հետևում մամուլին և ֆեյսբուքյան գրառումներին, ինձ մոտ էլ են հարցեր առաջանում այս կամ այն միջնորդությունը ինչու մերժվեց կամ ինչու բավարարվեց և ինչու այսպիսի ընթացք ստացավ, բայց ես ի պաշտոնե իրավունք չունեմ ծանոթանալ այդ միջնորդություններին և դատավորների որոշումներին, կլինի վարույթ՝ կծանոթանանք, և ԲԴԽ-ն իր գնահատականը կտա»,- շեշտեց ԲԴԽ նախագահը և օրինակ բերեց Դատախազությանը:
«Օրինակ` Դատախազության մամուլի խոսնակը կոնկրետ գործ է վերցնում, ֆեյսբուքյան քննարկում է փորձում ծավալել, իր գրառմանը կից տեսանյութ է դնում որպես ապացույց և վերջում հավելում է՝ ճիշտ է ՝որոշումը դեռ չենք ստացել, բայց մենք վստահ ենք, որ դա ապօրինի է: Ինձ համար անհասկանալի է այդ ձևաչափը՝ ֆեյսբուքում գործ քննարկելու, և որպես իրավաբանի և որպես քաղաքացու անհասկանալի է՝ եթե չեք ստացել որոշումը և ծանոթ չեք հիմնավորումներին, ինչպե՞ս կարելի է առանց որոշմանը ծանոթանալու այն կոչել ապօրինի կամ այլ խիստ բառերով»,- նշեց նա:
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/29/Vardazaryan/3484925?fbclid=IwAR1sqyMCc9eiDBaN1cMMYaH7txrenex8AGlT_rJ4pM2qpmxmCsT9mvJhJj8]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»