9357 դիտում
15:42 29-12-2020
Արսեն Ջուլֆալակյան. Ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։
Դրանից հետո ակնհայտ է, որ այլևս չես փորձելու լուծել խնդիրը, քանի որ ինքդ արդեն հավատում ես,որ նման խնդիր չկա/չի եղել(ստեղծածդ ստին ես հավատում…)։
Վարչապետի այսօրվա գրառումը դրա վառ օրինակն է։ Առավել, քան վստահ եմ,որ գիտակցաբար է արվում, մտածված նոր թեզ է (սուտ) առաջ քաշվում…
Եվ քանի որ վաղուց արդեն մեր երկրում ֆեյսբուքյան կառավարում է, ստիպված ենք հետևել դրա ցուցանիշներին։ Պետք է ուշադիր լինել այն գործող պաշտոնյաներին, ովքեր հավանել են այդ մանիպուլյատիվ գրառումը։ Յուրահատուկ ուշադրության են հատկապես արժանի «սրտիկող» պաշտոնյաները։ Նրանք ամենավտանգավորն են։ Ֆիքսենք նրանց և հետևություններ անենք հետագայի համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
16:36 22-09-2020
Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան
12247 դիտում
15:21 16-04-2018
Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց
Այս բաժնից
2170 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2830 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2356 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում