211652_close_icon
views-count2152 դիտում article-date 18:20 30-12-2020

Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան

Ավարտին է մոտենում հերթական ծանր օրը. հոգեբանորեն ճնշված եմ. պատշգամբիս պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Թանձր մթության մեջ տարածվող հորիզոնն, ասես, ինձ նայում է օտարի աչքերով: Ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այնտեղ արդեն մենք չենք, որ հայաշեն բերդաքաղաքն այլևս գտնվում է օտար ափերում... Ո՞ւմ բացթողման արդյունքն էր այս ողբերգությունը՝ «դավաճան» ժողովրդի, թե՞ կանխամտածված դավաճանության... Արդեն քանի գիշեր է, չեմ քնում, ու նաև չգիտեմ, թե ինչպես եմ քնելու այս և հաջորդող գիշերները»:

Նմանատիպ նյութեր