211652_close_icon
views-count19240 դիտում article-date 22:54 03-01-2021

Երևանում վթարի է ենթարկվել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Վովա Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Աբրահամ Պորտուգալյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա.Պորտուգալյանի ուղևոր Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մուրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ; Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պորտուգալյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր