9060 դիտում
23:07 03-01-2021
ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ․ հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։
Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։
Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։
ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ վերջապես կշարժվի»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
10:41 22-07-2024
Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և՛ գաղափարական, և՛ քաղաքական հիմք. Աբրահամյան
1639 դիտում
17:40 19-07-2019
«Եթե հետևություններ չանենք՝ ավելի ծանր և բարդ իրավիճակում կհայտնվենք». քաղաքագետ
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան