1761 դիտում
19:45 04-01-2021
Տեղի ունեցավ ԱՄՆ-ի 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների երդմնակալության արարողությունը
Անցած կիրակի տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների՝ կոնգրեսականների և սենատորների երդմնակալության արարողությունը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/31032817.html]«Ազատությունը»[/url]։
Սենատի մեծամասնության՝ հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելն ասել է, թե սենատը նոր անդամներով աշխատանքը սկսում է «մարտահրավերների ժամանակաշրջանում»։
Ներկայացուցիչների տանը կոնգրեսականների երդմնակալությունից բացի, խոսնակի պաշտոնում վերընտրվել է Նենսի Փելոսին։ Նրա օգտին քվեարկել է 222 կոնգրեսական, դեմ` 212-ը։
Նոյեմբերին կայացած ընտրություններում դեմոկրատները ներկայացուցիչների տանը 11 տեղ են կորցրել։ Հանրապետակնների նկատմամբ նրանց առավելությունը կրճատվել է։
Իր խոսքում Նենսի Փելոսին ևս նշել է, որ նոր Կոնգրեսն աշխատանքը սկսում է «արտակարգ դժվարին» ժամանակաշրջանում։ COVID-19-ի համավարակից երկրում ավելի քան 350 հազար մարդ է մահացել։ Համավարակի դեմ պայքարը նա համարել է «հրատապ անհրաժեշտություն»։
Նմանատիպ նյութեր
3185 դիտում
16:20 16-12-2018
Վրաստանում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1035 դիտում
11:58 29-09-2014
Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
1438 դիտում
12:01 02-03-2015
Տեղի է ունեցել Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)
Այս բաժնից
1237 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1093 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1084 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո