211652_close_icon
views-count984 դիտում article-date 11:58 29-09-2014

Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթած Աշրաֆ Գանի Ահամադզայն այսօր երդում է տվել երկրի մայրաքաղաք Քաբուլում ու պաշտոնապես դարձել է պետության ղեկավար: Նրանից հետո հանդիսավոր երդում է տվել երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահը: Այս մասին հայտնում է  ИТАР-ТАСС-ը:   Երդմնակալության արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 1600 հյուր, որոնցից 200-ն օտար երկրների ներկայացուցիչներ են: Երդմնակալության արարողությանը նախորդել են անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումներ: Փաստացիորեն ամբողջովին փակվել է Քաբուլի մուտքը, իսկ առավել կարևոր շրջանները շրջափակվել են աֆղան ուժայինների կողմից:  Չնայած այդ ամենին՝ երդմնակալության արարողության մեկնարկից րոպեներ առաջ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ամրակետի վրա: Երբ նրան ձերբակալել են, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ:

Նմանատիպ նյութեր