211652_close_icon
views-count2656 դիտում article-date 23:28 05-01-2021

Հայկ Մարտիրոսյան. Սրա հանդեպ սրբազան սիրո վերջն էլ պետք է այլևս գա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ իր հռչակի երկրում դարն ապրած ու մասնագիտական դաշտից դուրս նետված, երաժշտության անվան տակ խեղված աղմուկ արտադրող այծադեմ արարածին իր պատմական հայրենիքում հերոս են դարձնում, հրապարակներ լցնում և աստվածացնում` նա սկսում է կարծել, որ ինքն իրոք աստված է այդ ժողովրդի համար և կարող է այնքան անամոթանալ, որ թքել այդ ժողովրդի երեսին և սկսել դավաճանների պաշտպանությամբ զբաղվել: Սրա հանդեպ սրբազան սիրո վերջն էլ պետք է այլևս գա: Մենք չունենք այլևս ռեսուրս` նախիրը մեզ կուռք դարձնելու: ՀԱՎԵԼՈՒՄ. ՍՈԱԴ-ի երաժշտության մասին կարծիքն իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը սակայն, նեղ անձնական չէ։ Կարծեմ այդ կարծիքին են նաև տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ և ևս մի քանի տասնյակ միլիոն այլ երկրների քաղաքացիներ` ներառյալ հայեր և հայաստանցիներ ... Ի դեպ` հայերեն վատ հասկացողներին էլ հստակեցնեմ, որ պրոբլեմը սրա մորուսի մեջ չէ ամենևին: Մորուսն ինձ չի հուզում: Ինձ հուզում է այծի դեմքով և այծի դեմքի արտահայտությամբ` ազգի դավաճաններին սատարելն ու քիթը խոթելը մի դաշտ, որտեղ թշնամին անգամ իր գործը սրանից լավ է անում: Իմ կարծիքն այլոց չեմ պարտադրում։ Արտահայտում եմ։ Այսօր ՍՈԱԴ-ի առաջնորդի վարքագիծն այնքան քստմնելի է, որ ողջ կարծիքը նրա և նրա գործունեության մասին չի կարելի չարտահայտել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր