16008 դիտում
23:16 08-01-2021
Հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին․ ոտքի ելեք ժողովուրդ, Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից․ Հրանտ Բագրատյան
Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
«Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։
Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադրբեջանից Նախիջևան գնացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մեղրիում։ Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։
Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասեց հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ .... Ի վերջո պետության գլուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»,– գրել է նա։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
8792 դիտում
17:36 15-05-2021
Վերին Շորժայի մոտ հայկական 2 պոստ հայտնվել է շրջափակման մեջ. Ոտքի ելեք ժողովուրդ. Հ. Բագրատյան
4597 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»