15479 դիտում
15:57 09-01-2021
Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանելուն. Արա Աբրահամյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնությունում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս կայանալիք Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցին և դիմելով հենց իրեն՝ Փաշինյանին։
Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը թարգմանաբար․
«Պարո՛ն Փաշինյան, հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Ձեր՝ Մոսկվա այցին։
Դուք Ֆեյսբուք սոցիալական կայքում հրապարակեցիք հայկական պետականությանը և մեր ժողովրդի համար վնասակար հայտարարության «գերակա» կետերը, որոնք, ըստ երևույթին, հիմք կդառնան նոր համաձայնագրի համար, որը Դուք պատրաստվում եք ստորագրել Մոսկվայում:
2018-ի ապրիլին, երբ Դուք, շահարկելով մեր դյուրահավատ ժողովրդի անկեղծ զգացմունքները, համառորեն ձգտեցիք հասնել վարչապետի աթոռին, Ռուսաստանի հայերի միությունը հայ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան կազմակերպեց, որի շրջանակներում մենք արտահայտեցինք մեր մտահոգությունները և բացասական կանխատեսումները՝ Ձեր իշխանության գալու առնչությամբ:
Գրեթե երեք տարի անց Դուք, օժտված գործնականում անսահմանափակ իշխանությամբ և ժողովրդի աննախադեպ վստահությամբ, ցավոք, ոչինչ չեք ձեռնարկել Ձեր նկատմամբ մեր վերաբերմունքը դեպի լավը դարձնելու համար:
Ինչո՞ւ ու ինչո՞վ եք հիմա մեկնում Ռուսաստան: Էլ ի՞նչ եք ստորագրելու, և էլ ինչի՞ շուրջ եք բանավոր համաձայնության գալու:
Ինչու՞ եք այդքան շահագրգռված ամեն ինչ հանձնելու շուտափույթ ավարտմամբ, որը դեռ ձեր ուժերի տիրույթում է: Ո՞ւմ և ինչի՞ն եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ստացված բոլոր նվաստացումներին և լկտի հարձակումներին: Ինչու՞ չեք կարող կանգնեցնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը, չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների` Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:
Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարևորագույն հարցը կապում եք Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական և Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:
Ձեր բանակցությունների և համաձայնագրերի օրակարգում կա՞ Արցախի կարգավիճակի հարցը:
Պարո՛ն Փաշինյան, Դուք այլևս չեք կարող ներկայացնել հայերին և Հայաստանի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ Դուք գործում եք Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս արդեն երկու ամիս և ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անունը դեռ փորձում եք թաքցնել ՝ շրջապատված լինելով զինված թիկնապահների խիտ շղթաներով՝ մոռանալով, որ այսօր թիկնապահն ու Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները պաշտպանության կարիք ունեն:
Ես կցանկանայի իմանալ, թե ինչ են անում պետական մարմինները և ինչպես են նրանք մասնակցում այդ գործընթացներին, և արդյո՞ք նրանց ղեկավարները հասկանում են, որ իրենք՝ իրենց գործողություններով կամ անգործությամբ, օժանդակելով Ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվածի համար:
Ինչո՞ւ է միայն Հայաստանի ՄԻՊ-ը պաշտպանում պետության և երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:
Պարո՛ն Փաշինյան, եթե այս հարցերի պատասխանները չունեք, ապա Մոսկվա գնալու, Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին նյարդայնացնելու ու նվաստացնելու կարիք չկա Ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե ձեր Մոսկվա ժամանելուն»:
Թարգմանությունը՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/09/russia/3490807]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Г-н Пашинян, армянская община ждёт вашей отставки, а не приезда в Москву Вы опубликовали в социальной сети ФБ...
Posted by Ара Абрамян/Արա Աբրահամյան on 2021 թ. հունվարի 9, շաբաթ
Նմանատիպ նյութեր
3570 դիտում
19:57 26-06-2015
Մելիք Ադամյան փողոցը եւս մարդաշատ է. ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրում. այս պահին սպասում են Սերժ Սարգսյանի ժամանելուն
1901 դիտում
16:04 09-09-2016
Հանրային խորհուրդն անդրադարձել է վարչապետի հրաժարականին և մի շարք այլ հարցերի
1798 դիտում
14:22 01-05-2014
Ֆրանսիացի լրագրողուհուն Բաքու ժամանելուն պես արտաքսել են
Այս բաժնից
1201 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1042 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1030 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո