1744 դիտում
14:22 01-05-2014
Ֆրանսիացի լրագրողուհուն Բաքու ժամանելուն պես արտաքսել են
Ֆրանսիական ITL հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինային այսօր առավոտյան արտաքսել են Բաքվից: Լրագրողուհին Բաքու էր ժամանել այսօր առավոտյան ժամը 5-ին՝ Մոսկվայի չվերթով՝ Ադրբեջանի իշխանությունների թիրախում հայտնված իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու նպատակով:
Հաղորդվում է, որ լրագրողուհին նույնիսկ չի հասցրել հատել սահմանային անցակետը, երբ նրան կանգնեցրել են և առանց որևիցե բացատրության ժամը 10-ին Մոսկվա ուղևորվող օդանավով հետ ուղարկել:
Այս մասին հայտնել է Լեյլա Յունուսը, ով հեռախոսային կապ է պահպանել լրագրողուհու հետ: Ի դեպ, Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացի է:
Նմանատիպ նյութեր
5316 դիտում
22:24 24-02-2020
Նեապոլ ժամանելուն պես «Բարսելոնայի» խաղացողների ջերմությունը չափել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2426 դիտում
17:59 25-06-2021
Ուգանդայի օլիմպիական պատվիրակությունը Տոկիո ժամանելուն պես մեկուսացվել է
2543 դիտում
09:51 08-09-2014
Քաղաքական սկանդալ՝ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. ավստրիացի լրագրողուհուն թույլ չեն տվել Բաքու մտնել
Այս բաժնից
475 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
502 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1108 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN