13965 դիտում
16:50 09-01-2021
Մինչև երեխաներին դատելը, թող ԱԱԾ նկուղ տանեն նրանց, ովքեր ԱԹՍ-ների փողերը կերան ու զինվորին թողեցին մեկ ավտոմատ». զինծառայողի ծնող․ «Առավոտ»
Երկրորդ օրն է՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի առջեւ Արցախում ծառայություն անցկացնող ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ցույց են անում: Գրում է [url=https://www.aravot.am/2021/01/09/1163828/?fbclid=IwAR1HaLgpDSxNxZdrKVaiXdu8TFQ0rQDzzug0StkH2BwpJSi-cvX00Xa5vnc]«Առավոտը»[/url]։
Նրանք պահանջում են, որ իրենց զավակները մնան եւ ծառայությունը շարունակեն Հայաստանում, քանի որ Արցախում անվտանգության երաշխիքներ չկան:
«Երկրորդ օրն է այստեղ ենք, սակայն ոչինչ չենք հասկանում: Վերջը մի օր պե՞տք է լինի, որ հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը երեխա է տվել բանակին ու բանակն էլ իրենց դրական պատասխան տա: Հարցերով դիմել ենք ՊՆ ու հարցերի դրական պատասխան չենք տեսել: Ուզեցինք բժշկական հանձնաժողով՝ հարցը տվեցինք ու մնաց անպատասխան: Խնդիրն այն է, որ մեր երեխաները 44 օր կռիվ են տեսել ու այսօր գալիս են սեւ համազգեստ հագածները՝ ռազմական ոստիկանությունը, ու ազդում երեխաների վրա: Ի՞նչ է նշանակում՝ ձեզ կդատեն, ձեզ կտանեն ԱԱԾ նկուղներ:
Մինչեւ այս երեխաներին դատելը ու ԱԱԾ նկուղ տանելը, թող այն մարդկանց տանեն ԱԱԾ նկուղ, ովքեր ԱԹՍ-ների փողերը կերան ու երեխաներին թողեցին մեկ ավտոմատ, չորս պահունակ ու երկու նռնակ, ինչը ոչ մի հարց չի լուծում»,-ասում է ծնողներից մեկը:
Նմանատիպ նյութեր
73632 դիտում
18:03 12-10-2017
Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար
Այս բաժնից
739 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
826 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2149 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա