211652_close_icon
views-count63157 դիտում article-date 14:54 10-01-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. GMC Envoy-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, գազաբալոնն էլ շպրտվել է ձորը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում GMC Envoy մակնիշի 20 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Վարորդն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ չեն տուժել: Բախման հետևանքով երկաթբետոնե արգելապատնեշները մի քանի մետր կոտրվել են, ավտոմեքենայի վրայից էլ գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է ձորը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննիչ Մ. Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում ասում էին, որ վարորդի հետ եղել է նաև տղան: Ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները, ովքեր ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին անվտանգ վայր: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր