211652_close_icon
views-count1908 դիտում article-date 15:46 10-01-2021

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսվում է հանդիպում Պուտինի և Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր