211652_close_icon

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

views-count1490 դիտում article-date 12:51 11-01-2021
Վրաստանում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդմիշտ հեռանում Է քաղաքականությունից, տեղեկացնում է [url=https://ria.ru/20210111/ivanishvili-1592519397.html]ria.ru[/url]-ն: «Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտների թվում կառավարող թիմն իսկապես լավագույնն է և այլընտրանք չունի: Համոզված եմ, որ այդ մարդկանց կազմով թիմը կկարողանա արժանի կերպով փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը և հմտությունները: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործվել է: Ես որոշում եմ ընդունել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Ես հեռանում եմ կուսակցության նախագահի պաշտոնից, մասնավորապես, կուսակցությունից և վերադառնում եմ իմ նախկին ապրելակերպին, որն ունեցել եմ մինչև 2011 թվականը․․․ Քաղաքականությունից հեռանում եմ որպես հաղթող, հպարտության և ժողովրդին երախտապարտ լինելու զգացումով»,- գրել է Իվանիշվիլին Վրաստանի ժողովրդին հղած ուղերձում։

Նմանատիպ նյութեր