211652_close_icon
views-count2057 դիտում article-date 00:08 19-03-2014

Ումից և ինչու է վախենում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին

Վրաստանի Ազգային շարժման առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն կարծում է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վախենում է Վրաստանի կառավարության գրասենյակի նախկին ղեկավար Կախա Բենդուքիձեի ֆինանսական ռեսուրսներից և ինտելեկտուալ հնարավորությունից: Պատգամավորը Բենդուքիձեին դադախազություն հրավիրելու փաստը քննադատել է և ընդունված որոշումը քաղաքական պատվեր է համարել: Նրա խոսքով, Բենդուքիձեն վերջին տարիներին բոլոր հաջողված բարեփոխումների հեղինակն է: Անդրադառնալով Թբիլիսի ագրարային համալսարանի շենքի օտարման հարցին, նշել է, որ դա եղել է Վրասատնի կառավարության որոշումը, և ոչ թե՝ Բենդուքիձեի:

Նմանատիպ նյութեր