35775 դիտում
12:32 12-01-2021
Ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու 06-ը․ 06-ը վրաերթի է ենթարկել 2 հոգու և բախվել Nissan-ին ու Ford-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի11-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գեղաշեն գյուղում բախվել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա Պ․ Վարդանյանի վարած Opel մակնիշի և Կամարիս գյուղի բնակիչ Բ․ Վարդանյանի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո 06-ը վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Է․ Մարգարյանին և Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Գալստյանին։ Ապա, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Է․ Մարգարյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային և Երևանի բնակիչ 53-ամյա Ա․ Կատայանին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային։
Վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված Է․ Մարգարյանն ու Գ․ Գալստյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկված Է․ Մարգարյանն աշխատում է «ՎԻՆՍԹՈՆ» ՍՊԸ-ում որպես մենեջեր։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1459 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)