15367 դիտում
21:59 12-01-2021
Որտե՞ղ էր պատերազմի ժամանակ Արման Սարգսյանը. ուշագրավ մանրամասներ՝ պաշտպանության փոխնախարարի մասին. News.am
[url=https://news.am/arm/news/623141.html]News.am[/url]-ը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է համաձայնել նշանակվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։ NEWS.am–ի հարցին, թե որտե՞ղ էր պատերազմի ժամանակ և ի՞նչ ծառայություններ է մատուցել այդ ընթացքում երկրին և պաշտպանության նախարարությանը, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «հետո կխոսենք»։ Մինչ նորանշանակ պաշտոնյան կկողմնորոշվի, NEWS.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա նշանակումից։
Լուրեր են շրջանառվում, թե պատերազմի ընթացքում Արման Սարգսյանն իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին՝ խնդրելով իրեն ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակել՝ խոստանալով «օպերատիվնիկի» իր փորձն օգտագործելով նախկին և ներկա պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կմտածի առաջարկի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերել է առաջին հերթին իր անձնական անվտանգության պահպանությանը, վարչապետը որոշել է ռիսկի չգնալ և «դրսից» նոր մարդ չնշանակել։
Արդյունքում նախորդ տարեվերջին այդ պաշտոնում է նշանակել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին առաջարկել է զբաղեցնել պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, որը արդեն երկու ամիս է՝ թափուր էր և հարուցել էր ՊՆ աշխատակազմի դժգոհությունը։ Բանն այն է, որ նախկինում պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական աշխատանքները համակարգում էր մասնագիտությամբ իրավաբան Գաբրիել Բալայանը, իսկ նրա հրաժարականից հետո ՊՆ–ի շարքային աշխատակիցների և վարչության պետերի վրա լրացուցիչ պարտականություններ էին դրվել, ինչի արդյունքում ՊՆ–ում, մեղմ ասած, քաոսային իրավիճակ էր։ Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելով, Փաշինյանը նաև հույս ունի, որ նախկին ոստիկանապետը «օպերատիվնիկի» իր հմտությունները կօգտագործի պաշտպանական գերատեսչության ներսում հնարավոր խռովությունների մասին իրեն իրազեկելու և ռուսական կողմնորոշում ունեցող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին «վերահսկելու» համար։
Նմանատիպ նյութեր
3093 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
26014 դիտում
16:00 12-10-2017
Օրվա կադր... Ադրբեջանի պաշտպանության նախարարի խուսափողական ու վախեցած կեցվածքը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի կողքին
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից