211652_close_icon
views-count1325 դիտում article-date 11:06 13-01-2021

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտում, Մարտունու և Ասկերանի մի քանի համայնքներում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: «ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր