211652_close_icon
views-count1818 դիտում article-date 11:31 13-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, առողջացել է 644 մարդ

Հայաստանում հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք, առողջացել է 644 քաղաքացի, մահացել՝ 10-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 2093 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 613908-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 715 է:

Նմանատիպ նյութեր