211652_close_icon
views-count100802 դիտում article-date 21:48 13-01-2021

Հայտնի ֆիլմի նման՝ «Ինչպես գողանալ միլիոն»․ «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ»-ից գողացել են ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձնական ունեցվածքի գողության փաստով հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 41 ամյա Արամ Կ․-ն և հայտնել, որ մեկ օր առաջ երկու անհայտ անձինք Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի «ԴԻԱՄՈՌ» խանութ-սրահում կանխամտածված շեղել են աշխատակցի ուշադրությունը և գողացել ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Կ․-ն աշխատում է «ՄԱՔՍ ԿՐեԴԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նրան պատճառվել է 1 մլն 400 հազար դրամի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր