211652_close_icon
views-count5875 դիտում article-date 22:12 13-01-2021

Սերժ Սարգսյանի ողջ պայքարն եղել է հանուն Արցախի. նա այս դավաճանին է ժառանգել հզոր Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արձանագրենք. Պոպովը փաստեց, որ եթե չլիներ իշխանափոխությունը և պետության ղեկը լիներ Սերժ Սարգսյանի ձեռքին, ապա բանակցությունները կընթանար ի շահ հայկական կողմի (ինչպես միշտ է եղել): Ինչ է ստացվում` 1) Սերժ Սարգսյանի վարած հմուտ բանակցությունների շնորհիվ Արցախը ունենալու էր կարգավիճակ: 2) Նա առանց ռազմական գործողությունների, կկարողանար պահպանել Արցախը, հետևաբար չէինք ունենա մարդկային և տարածքային կորուստներ: 3) Սերժ Սարգսյանի ողջ պայքարն եղել է հանուն Արցախի, Սերժ Սարգսյանն այս դավաճանին է ժառանգել հզոր Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ: Ճնշումներով ու սպառնալիքներով իշխանության եկած պոպուլիստները, խլեցին իշխանությունը Սերժ Սարգսյանից, որի արդյունքում ունեցանք հազարավոր ընկած տղաներ, խեղաթյուրված ճակատագրեր, կորցրած Արցախ և վտանգված Հայաստան: ՀԳ 2018 թվականին Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվեց, որպեսզի հայը գլուխը բարձր կանգնի, որպեսզի իրեն նվաստացած չզգա և ի վերջո նա առաջադրվեց հայի, Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Պատմական արդարությունը ինչ-որ մի օր վերականգնվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արձանագրենք Պոպովը փաստեց, որ եթե չլիներ իշխանափոխությունը և պետության ղեկը լիներ Սերժ Սարգսյանի ձեռքին, ապա...

Опубликовано Հովհաննես Խաչատրյան Среда, 13 января 2021 г.

Նմանատիպ նյութեր