1883 դիտում
15:42 14-01-2021
ՀՀԿ-ն ԼՀԿ-ի հրավերը չի ընդունել. Արմեն Աշոտյան․ «Առավոտ»
Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված կլինի 16 անդամից։
[url=https://www.aravot.am/2021/01/14/1164631/?fbclid=IwAR3MEdmgDOds8-LOGG48CKzgvwpLrrRnzyTIkTcittwosyQFU7eiIIdz-Xo]«Առավոտը»[/url] ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` առաջարկը ստացե՞լ են, կուսակցությունում քննարկումներ եղե՞լ են, ի՞նչ տրամադրություններ կան: Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ում ԼՀԿ ղեկավարից փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստացել են.
«Մեծապես կարեւորել ենք վերջին արցախյան պատերազմի հանգամանքները օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննելու կենսական անհրաժեշտությունը` ելնելով ՀՀ-ի եւ Արցախի ազգային անվտանգության, ինչպես նաեւ անկողմնակալ արդարադատության եւ պատմական արդարության խնդիրներից, եւ, իհարկե, հայ ժողովրդին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելու հրամայականից: Սակայն արձանագրել ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը եւ ԼՀԿ-ի կողմից առաջարկվող մեխանիզմի արդյունավետությունը: Ուստի, գտել ենք, որ վերջին արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննության հարցին`իր բոլոր դրսեւորումներով`ինստիտուցիոնալ լուծումներով, ընթացակարգերով, մեխանիզմներով, պատեհ է անդրադառնալ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո»:
Նմանատիպ նյութեր
82403 դիտում
21:07 23-06-2018
Արմեն Աշոտյան. Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը
3981 դիտում
14:43 24-06-2020
Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը. Աշոտյան
1270 դիտում
14:31 06-07-2021
Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը». ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք». Աշոտյան
Այս բաժնից
829 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ