211652_close_icon
views-count1324 դիտում article-date 14:31 06-07-2021

Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը». ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք». Աշոտյան

Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր գրառումը վերնագրել է «Կարեւորը՝ պասերով»:

Նա, մասնավորապես, հավելել է. «Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:

1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր «Պատիվ ունեմ» դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև «Հայաստանը»:

2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր:

3. Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին:

4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:

Այստեղից կանխատեսելի հետևություն.

5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը», որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել «Պատիվ ունեմ» դաշինքին:

Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր