211652_close_icon
views-count2864 դիտում article-date 16:09 14-01-2021

«Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»․ Քերի Քավանո

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ «Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։ Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/10/1170182/]Ավելի վաղ[/url]՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու և ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր